Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ վարչապետի խմբակցությունը չմասնակցեց եւ տապալեց խորհրդարանի նիստը, որտեղ ընդդիմությունը մտադիր էր ընդունել կառավարության հրաժարկանի կոչով օրենսդիր մարմնի ուղերձը: Նիստն իրական ժամանակում հեռարձակել են տեղական հեռուստաալիքները։ «Գրանցվել է 34 պատգամավոր, քվորում չկա», — հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահը։107 պատգամավոր ունեցող խորհրդարանում Փաշինյանի խմբակցությունն ունի 71 մանդատ: Հիշեցնենք՝ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությոնները հանդես էին եկել նիստ անցկացնելու նախաձեռնությամբ, որտեղ նախատեսվում էր քննարկել «կառավարության հրաժարականի եւ նոր կառավարության ձեւավորման անհրաժեշտության մասին» խորհրդարանի ուղերձի նախագիծը: նիկոլի հրաժարականի, Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման գործընթացի դադարեցան եւ Հանրապետությանը որոշ սահմանային տարածքներ հանձնելու պահանջով բողոքի ակցիաները Երեւանում անցկացվում են մայիսի 9-ից(4ից!!!):
Երկրում քաղաքական հակամարտությունը շարունակում է մնալ մխացող վիճակում։ Իշխող խմբակցության գործողությւոններն անտրամաբանական են, քանի որ խորհրդարանում մեծամասնություն ունենալով՝ այն կարող էր ապարատային միջոցներով արգելափակել ընդդիմության ձգտումը՝ հասնել Փաշինյանի կառավարության հրաժարականին։ Բայց նա, կարծես, վախենում է իր խմբակցությունում պառակտվելուց եւ իշխանությունը կորցնելուց: Միեւնույն ժամանակ, հասկանում է՝ ճգնաժամից դուրս գալը հնարավոր է միայն արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեպքում, քանի որ ինքը՝ Փաշինյանը , բազմիցս ասել է՝ «իր կառավարությունը հրաժարական կտա, եթե ժողովուրդը ցանկանա»: Բայց այժմ նա առաջարկում է շեղող լուծումներ, որոնք թույլ են տալիս նրան ժամանակ շահել եւ իրադարձությունները այլ հունով ուղղել:
Խոսքն Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացում հանրաքվեի հնարավորության մասին նրա հայտարարության մասին է, թեեւ Փաշինյանը դա համարում է «աշխատանքային հարց» եւ ԵՄ-ին անդամակցելուն հանրաքվե։ Վերջին հարցի վերաբերյալ լսումներն արդեն նախատեսված են խորհրդարանում յունիսի 21-ին: Եթե դատենք խորհրդարանի համապատասխան հանձնաժողովի ղեկավար Արման Եղոյանի հայտարարությամբ՝ «հանրաքվեի արդյունքները կարող են ուղենիշ դառնալ այն քաղաքական ուժերի համար, որոնք կմասնակցեն հաջորդ խորհրդարանական ընտրություններին», որոնց ամսաթիվը դեռ չի նշվում: Թուրք փորձագետ, պրոֆեսոր Հայդար Չաքմաքը չի բացառում՝ «Փաշինյանը որպես «պահեստային տարբերակ» դիտարկում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հնարավորությունը՝ «սեփական կառավարության կյանքը երկարացնելու համար»: Բայց այդ ժամանակ հաղթելու համար նրան անհրաժեշտ կլինի մինչեւ ընտրությունների արդյունքներն արգելափակել Ադրբեջանի հետ խաղաղ բանակցային գործընթացը, ինչը պնդում է ընդդիմությունը եւ բոլոր սլաքները տանել դեպի արեւմտյան ուղղությամբ արտաքին քաղաքականության ամբողջական վերակողմնորոշում։ Բայց նույնիսկ այդ դեպքում նա դժվար թե ապահովի իր կուսակցության ներկայիս մեծամասնությունը խորհրդարանում եւ ստիպված լինի գնալ կոալիցիոն կառավարություն ստեղծելու։ Այդ դեպքում Հայաստանում կարող է ստեղծվել «վրացական իրավիճակ», ինչը կնշանակի քաղաքական ճգնաժամի շարունակություն՝ սյուժետային նոր տատանումներով, որոնք առաջին հերթին կապված են ներքաղաքական իրավիճակի հնարավոր փոփոխությունների հետ։
Բայց Փաշինյանը հնարավորություն ունի տակտիկապես գերազանցելու ընդդիմությանը, ինչպես դա դեռ հաջողվում է Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը։ Բանն այն է, որ հայկական ընդդիմությունը դեռեւս չի ներկայացրել գործողությունների այլընտրանքային ծրագիր, բացի «Ռուսաստանի հետ դաշինք պահպանելու» անհրաժեշտության մասին կարգախոսից, ինչը հնարավորություն է ստեղծում կառավարությանը իրավիճակը մտցնել Արեւմուտք – Ռուսաստան դիմակայության սխեմայի մեջ։ Դրա մեջ է մտնում նաեւ Ադրբեջանը, բայց միայն ռուսական եզրով։ Այդ իսկ պատճառով, երբ ընդդիմությունը հայտարարում է, թե իբր Բաքուն «սպառնում է Երեւանին պատերազմով եւ դրանով կորզում մի զիջումը մյուսի հետեւից», Փաշինյանը պատասխանում է. «դրա հետեւում կանգնած է Ռուսաստանը», քանի որ ընդդիմությունն անտեսում է Ռուսաստանի եւ Ադրբեջանի մերձեցման հարցերը։ Մյուս կողմից, նա, ընդունելով բազմաթիվ բարձրաստիճան էմիսարների ԱՄՆ - ից, ձգտում է բոլոր խնդիրներն Ադրբեջանից տեղափոխել Վաշինգտոնի պատասխանատվութայն գոտի։ Այսպես, այցով ԱՄՆ-ում գտնվելու ժամանակ Հայաստանի նախագահւ հայտարարեց՝ «Հայաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները կբարձրացվեն ռազմավարական գործընկերության մակարդակի», բայց ոչ ոք չգիտի, թե ինչ է նշանակում նման «գործընկերություն», թեեւ ավելի վաղ Երեւանը խոսել էր «ԱՄՆ-ի՝ Հայաստանի ազգային անվտանգության եւ տարածքային ամբողջականության երաշխավորի դերում հանդես գալու հնարավորության մսին»։ Հավանական է՝ այդպիսով Երեւանը նախագահական ընտրությունների նախօրեին փաստարկներ է նետում Բայդենի վարչակազմին՝ հայկական հզոր սփյուռքն իր կողմը գրավելու համար։
Իսկ եթե խոսենք նման սցենարի տարածաշրջանային հարթության մասին, ապա այն կրում է աշխարհաքաղաքական բուտաֆորիայի բնույթ։ ԱՄՆ-ն աշխարհագրորեն շատ հեռու է, իսկ Եվրոպայում ճգնաժամն աճում է, եւ այնտեղ արդեն այլեւս Հայաստանին ժամանակ չի մնում։ Ընդ որում, Փաշինյանի համար ամենազգայունը Մակրոնի թուլացումն է Եվրախորհրդարանի ջախջախիչ ընտրություններից հետո։ Նա համընդհանուր ուշանում է եւ ստիպված է դիմել երկիմաստ հռետորաբանության, ինչը ցույց է տալիս նրա դիրքերի անկայունությունը։
Ինչ վերաբերում է Բաքվին, ապա տարածաշրջանում իրադարձություննրի հետագա զարգացման հարցում շատ բան կախված է նրանից։ Նրան դուր են գալիս «Զանգեզուրի միջանցքի» բացման համատեքստում խաղաղության պայմանագիրը Հայաստանի հետ կապելու անհրաժեշտության մասին ԱՄՆ ակնարկները, թեեւ դա նրա, ինչպես եւ Հայաստանի համար, խնդիրներ կառաջացնի Իրանի հետ։ Միեւնույն ժամանակ, Ադրբեջանում հասկանում են՝ հայ-իրանական եւ հայ-ռուսական հարաբերությունների խզումը Փաշինյանին չի պահի իշխանության ղեկին։ Բաքուն լուծման երկու տարբերակ ունի՝ կամ զիջումների գնալ, որպեսզի պահպանի «պայմանագրաունակ» Փաշինյանին, կամ իր պահանջներով խաղալ ընդդիմության կողմից։
Ընդդիմությունը գտնվում է հետագա գործողությունների սցենարի մշակման փուլում։ «Տավուշը հանուն հայրենիքի» ընդդիմադիր շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանը հայտարարել է բողոքի ակցիաների աշխարհագրությունն ընդլայնելու անհրաժեշտության մասին: Ընդ որում՝ ընդդիմությունը մտադիր չէ հրաժարվել մանդատներից, որպեսզի պահպանի հանրային ամբիոնը։ Այնպես որ, ճգնաժամը Հայաստանում շարունակվում է, եւ կարեւոր իրադարձություններ են հասունանում։
Ստանիսլավ Տարասով
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի