|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտը, որ սովորաբար փետրվարի վերջին կամ մարտի սկզբին հրապարակում է ամենամյա տարեկան զեկույցը, այս տարի կարծես դեռ չի շտապում այն հրապարակել:
Երկու օր առաջ մենք դիմել ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն` պարզելու, թե որն է ուշացման պատճառը: Պատասխան, սակայն, դեռ չենք ստացել:
Նշենք, որ ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցն արտացոլում է ԱՄՆ վարչակազմի վերաբերմունքն այս կամ այն երկրի նկատմամբ: Նախորդ տարվա զեկույցի` ՀՀ-ին վերաբերող բաժնում նշվել էր, որ էական խախտումներով անցկացված 2008-ի նախագահական ընտրությունների և 10 մարդու մահվան հանգեցրած հետընտրական բախումների հետևանքով ՀՀ-ում ստեղծված քաղաքական ճգնաժամը շարունակել է լարված պահել մթնոլորտը երկրում:
Փորձագետները դժվարանում են կանխատեսել, թե ինչ շեշտադրումներ կլինեն այս տարվա զեկույցում: