կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-23 12:00
Հասարակություն

Ինչու էր հայրն ուշանում

Ինչու էր հայրն ուշանում

Դեկտեմբերի 22-ին` ժամը 03.20-ին, 1983 թ. ծնված Գևորգ Մ.-ն ոստիկանության «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքում հաղորդում է տվել, որ հայրը` 1955 թ. ծնված Միշա Մ.-ն, դեկտեմբերի 21-ին` ժամը 20.00-ի սահմաններում, Մոսկվա-Գյումրի չվերթով ժամանել է «Շիրակ» օդանավակայան, սակայն տուն չի հասել:

 

Առավոտյան ժամը 11.40-ին, «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունք է ներկայացել Միշա Մ.-ն և հայտնել, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում Մոսկվա-Գյումրի չվերթի հաշվառումն անցնելուց հետո ոստիկանության ծառայողները ստուգել են իր փաստաթղթերը, ինչի պատճառով ուշացել է չվերթից, այնուհետև, նոր տոմս գնելով, դեկտեմբերի 22-ին` ժամը 05.20-ի սահմաններում, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան: