|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Նիգերիայի նախագահ Բոլա Թինուբուն կարգադրել է հետ կանչել բոլոր երկրների դեսպաններին Նիգերիայի դիվանագիտական առաքելություններում իրավիճակը վերլուծելուց հետո: Այս մասին սեպտեմբերի 2-ին հայտնել է նախագահի աշխատակազմը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Նշվում է, որ բացառություն են կազմում Նիգերիայի մշտական ներկայացուցիչները ՄԱԿ-ի՝ Նյու Յորքի և Ժնեւի կառույցներում՝ կապված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջիկա նիստի հետ։
Ավելի վաղ՝ օգոստոսի 4-ին, ամերիկացի քաղաքագետ Մալեկ Դուդակովը «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում նշել էր, որ ԱՄՆ-ը կարող է ճնշում գործադրել Նիգերիայի վրա՝ Նիգեր ներխուժելու համար։ Միաժամանակ նա նշել է, որ այս դեպքում դա կարող է հանգեցնել մեծ պատերազմի Արևմտյան Աֆրիկայում, որն առանձնապես ձեռնտու չէ Վաշինգտոնին։