|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Եգիպտոսը Իսրայելից հետ է կանչում իր դեսպանին:
Դեսպանին հետ կանչելու պատճառը, ըստ lenta.ru-ի, 2 երկրների սահմանին 5 եգիպտացի ոստիկանի սպանությունն է, որոնք զոհվել են իսրայելական զինվորականների եւ պաղեստինյան գրոհայինների միջեւ օգոստոսի 18-ին տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ։
Եգիպտոսը մեղադրում է Իսրայելին իր քաղաքացիների սպանության մեջ եւ զգուշացնում, որ դեսպանն Իսրայել չի վերադառնա այնքան ժամանակ, մինչեւ գործի առիթով հետաքննություն չանցկացվի:
Իսրայելն, իր հերթին, հայտարարել է, որ որեւէ կապ չունի եգիպտական ոստիկանների սպանության հետ, սակայն խոստացել է մանրամասն հետաքննություն անցկացնել:
Երեկ երեկոյան Կահիրեում Իսրայելի դեսպանատան մոտ ավելի քան 200 մարդ բողոքի ակցիա է անցկացրել` քննադատելով անտարբերությունը ոստիկանների մահվան նկատմամբ: