Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ֆրանսիան խորհրդակցությունների նպատակով հետ է կանչում Անկարայում իր դեսպանին, այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին խորհուրդ է տվել «բուժել հոգեկանը»: Այս մասին հայտնում է AFP գործակալությունը:
«Նախագահ Էրդողանի մեկնաբանություններն անընդունելի են։ Ավելորդությունն ու կոպտությունը մեթոդ չէ։ Մենք պահանջում ենք, որ Էրդողանը փոխի իր քաղաքականությունը, քանի որ դա վտանգավոր է բոլոր առումներով», - AFP գործակալությանը հայտնել են Ելիսեյան պալատից։
Ելիսեյան պալատից հավելել են, որ Անկարայում Ֆրանսիայի դեսպանը ստեղծված իրավիճակը քննարկելու համար կհանդիպի նաև Էմանուել Մակրոնի հետ:
Թուրքիայի նախագահ Էրդողանը Ֆրանսիայի նախագահին ,հոգեկանը բուժելուե կոչ է արել այն բանից հետո, երբ Մակրոնն առաջ է քաշել ,լուսավորյալ իսլամե-ի գաղափարը: Մակրոնն առաջարկել էր Ֆրանսիայի մահմեդականներին ստեղծել կազմակերպություն, որը թույլ կտա երկրում ,լուսավորյալ իսլամե կառուցել: Նրա խոսքով` անհրաժեշտ է իսլամն ազատել օտարերկրյա ազդեցություններից և ուժեղացնել մզկիթների ֆինանսավորման վերահսկողությունը: