Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բելառուսը դադարեցնում է իր մասնակցությունը ԵՄ Արևելյան գործընկերության նախաձեռնությանը: Այս մասին, ըստ «Եվրոպեյսկայա պրավդա»-ի, ասվում է Բելառուսի ԱԳՆ կայքի հայտարարության մեջ:
Որոշումը բացատրվում է Ryanair ինքնաթիռի հարկադիր վայրէջքից հետո Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմի դեմ ԵՄ պատժամիջոցներով:
Հաղորդվում է նաև, որ Բելառուսը սկսում է իրականացնել ԵՄ-ի հետ պայմանագիրը կասեցնելու կարգը: Բացի դրանից՝ ԵՄ-ում Բելառուսի մշտական ներկայացուցիչը հետ է կանչվում Մինսկ՝ խորհրդակցությունների համար:
«Բելառուսի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավարին նույնպես հրավիրել են մեկնել Բրյուսել՝ խորհրդակցությունների, որպեսզի իր ղեկավարությանը ներկայացնի բելառուսական կողմի դիրքորոշումը ճնշման և պատժամիջոցների անընդունելիության վերաբերյալ»,- ասվում է հայտարարության մեջ:
Արտաքին գործերի նախարարությունը նաև հայտարարել է, որ, ի պատասխան, արգելվելու է մուտքը Բելառուս եվրոպական կառույցների ներկայացուցիչների և Եվրամիության երկրներից ժամանած անձանց համար, «որոնք նպաստել են սահմանափակող միջոցների ներդրմանը»:
Արևելյան գործընկերությունը ԵՄ արտաքին քաղաքական նախաձեռնություն է, որը տարածվում է Եվրոպայի վեց արևելյան հարևանների վրա՝ Ադրբեջան, Բելառուս, Հայաստան, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա:
Հիշեցնենք, որ ԵՄ երկրները հաստատել են Բելառուսի նկատմամբ ոլորտային պատժամիջոցներ Մինսկում Ryanair ինքնաթիռի հարկադիր վայրէջքի համար:
Պատժամիջոցներ կիրառած ԵՄ–ին տխրեցրել են Բելառուսի որոշումներն ընդդեմ Միության։