|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հանրային խորհրդի մասին» օրենքի նախագիծը: Ըստ նախագծի` Հանրային խորհուրդը կազմված է լինելու 45 անդամից, կից գործելու են 15 ոլորտային մշտական հանձնաժողովներ: Երեկ ընդդիմադիրները դժգոհություն էին հայտնել խորհրդի գործունեության վերաբերյալ:
Վարման կարգով ելույթում «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն ասաց, որ տևական ժամանակ այդ մարմինը որևէ դրական իմպուլս հասարակությանը չի հաղորդել, ուստի իրենք դեմ կքվեարկեն նախագծին:
Վարման կարգով ելույթ ունեցավ նաև «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և ասաց. «Փաստորեն, նոր էլ ՀՀԿ խմբակցությունը չհերքեց, ու ես ուզում եմ մեկ արձանագրություն անել` եթե Սերժ Սարգսյանը, ի հեճուկս իր խոստման, որոշի առաջադրվել վարչապետի թեկնածու, դա կարող է կտրուկ սրել ՀՀ-ում ներքաղաքական իրավիճակը»: