Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը: Դեմ էր միայն «Ելք» խմբակցությունը, որի գրեթե բոլոր անդամները վարման կարգով ելույթ ունեցան:
Խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը պատասխանեց երեկվա նիստում պաշտպանության նախարարի այն հայտարարությանը, թե ինչպե՞ս է Մարուքյանը, ծառայելուն զուգահեռ, նաեւ սովորել, երբ հեռավար կրթություն այն ժամանակ չկար: «Այո, ծառայության ընթացքում ես, օրենքով սահմանված կարգով, արձակուրդ եմ ստացել, հանձնել եմ քննությունները, իսկ մնացած քնություններն ու պրակտիկան հանձնել եմ ու ստացել ծառայությունից հետո: Իսկ վերին արտի ցորենի հետ կապված` եթե վերին արտի ցորենը լինեի, Սոյուղում, Հաջիբաջում, Գեղիգյարդում, Ծիրանի ձորում չէի ծառայի, հուսով եմ տեղը գիտեք»,- նետեց պատգամավորը:
Ապա վարման կարգով ելույթ ունեցավ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը: Նրա կարծիքով` պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նենգափոխել է իր հնչեցրած միտքը երեկվա իր ելույթով: Պատգամավորի խոսքով` նախարարն անձնական դաշտ է տարել իր հնչեցրած քննադատությունները և նախարարին ոչ հարիր ձևով է պատասխանել իրեն: «Մենք գտնում ենք, որ տարկետումը չպետք է վերացվի, և գտնում ենք, որ օրենքի լավագույն կետերը կարող են համատեղվել տարկետման իրավունքի չվերացման հետ»,- ասաց պատգամավորը:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ, ի հեճուկս պաշտպանության նախարարի, իրենք նշել են, որ այս օրենքն իր թևերն է փռում պճեղի մենինգիտով բանակից ազատվողների վրա, և այս օրենքով այդ պրոբլեմը չի վերանում, ուստի իրենք դեմ են օրենքին:
«Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը ևս ասելիք ուներ պաշտպանության նախարարին: Նա բացատրեց, թե ինչպես է ստացվել, որ, չծառայելով հանդերձ, ՊՆ պատվոգիր է ստացել: Միրզոյանը տեղեկացրեց, որ պատվոգիրը ստացել է ապրիլյան պատերազմից հետո, երբ ապրիլի 2-ին գնացել է առաջնագիծ:
Պաշտպանության նախարարի՝ «Ելք»-ին քննադատող ելույթն՝ այստեղ: