|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Ձայների` 66 կողմ, 28 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակությամբ ԱԺ-ում ընդունվեց Էթիկայի հանձնաժողովում փոփոխություններ կատարելու մասին՝ ԱԺ պատգամավորներ Դավիթ Հարությունյանի եւ Արփինե Հովհաննիսյանի ներկայացրած առաջարկությունը:
Նախքան քվարկությունը Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ընդդիմության ներկայացրած առաջարկությունների շուրջ քննարկումները շարունակվում են: ՀՀԿ-ական պատգամավորն ընդգծեց, որ թեեւ վերջնական որոշման դեռ չեն հանգել, բայց պայմանավորվածության եզրեր կան:
ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանն էլ հայտնեց, որ հիմա ԲՀԿ-ն դեմ է քվեարկում, բայց բանակցությունների արդյունքում հնարավոր է` ընդհանուր հայտարարի գան: