|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ԱԺ-ում քվեարկության դրվեց ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Հովհաննես Սահակյանի և Արմեն Ռուստամյանի կողմից ներկայացված «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը երրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը:
ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ այս նախագծով հանվում է այն դրույթը, ըստ որի` պատգամավորին հետապնդել չէր կարելի իր ծավալած գործունեության համար: «Հիմա այդ կարգը չի գործում: Սա մահակ է ընդդիմադիր պատգամավորների գլխավերևում: Խնդրում եմ սա հաշվի առնել»,- ասաց նա:
Ի պատասխան, Գալուստ Սահակյանն ասաց, որ այդպես չի կարծում:
Օրենքը ձայների` 93 կողմ, 0 դեմ, 11 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունվեց: