կարևոր
1963 դիտում, 1 ամիս առաջ - 2024-06-06 21:32
Հասարակություն

Կարճ ժանմանակ ունենք, որ ազատվենք այս չարիքից և դա տեղի ունենալու է․ վարչապետի թեկնածու

«Շատ կարճ ժամանակ ունենք, որպեսզի վերջնականապես ազատվենք այս չարիքից»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ հավելելով, որ դա անպայման տեղի է ունենալու։

«Մենք հաշտության օրակարգով ենք եկել, բայց դա չի նշանակում՝ լղոզել ամեն ինչ, դա նշանակում է՝ արդարություն, արդարադատություն։ Ստի թագավորության՝ անընդհատ հարձակումները բավական են՝ կապված մեր սահմանների, երկրի ճակատագրի, ներքին կյանքի ավերվածության հետ, որից պետք է ժամ առաջ ազատագրվել, և ժամը հասնում է»,- նշեց Սրբազան Հայրը։