կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-17 15:12
Տարածաշրջան

Թող այս չարիքից ընտրություն ծնվի. «Ակօս»-ի խորագիրը

Թող այս չարիքից ընտրություն ծնվի. «Ակօս»-ի խորագիրը

«Ակօս»-ն այս շաբաթվա խորագրում Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի՝ Թուրքիայի նախագահ Էրդողանին ուղղված նամակի շուրջ հայ համայնքի ներկայացուցիչների արձագանքներին է անդրադարձել։ 

«Ակօս»-ը պատրիարքի ընտրությունների մասին է հիշեցնում՝ ցանկություն հայտնելով, որ տեղի ունեցածը բարի գործի կծառայի։ 

«Գերմանիայի խորհրդարանի որոշման առնչությամբ Պոլսի հայոց պատրարքական փոխանորդ Արամ Աթեշյանը նախագահ Էրդողանին նամակ էր ուղղել։ Այս նամակը բողոք առաջ քաշեց ինչպես Թուրքիայի, այնպես էլ աշխարհի հայերի շրջանում, բողոքները մեկ շաբաթ է` շարունակում են հնչել։ Սխալ չի լինի նշել, որ ներկայացուցչության և պետության հետ կառուցվող հարաբերությունների տեսանկյունից Թուրքիայի հայերի համար պատմական շրջադարձային օրեր են։ Ըստ հայկական հաստատությունների ղեկավարների՝ «Ակօս»-ին փոխանցաց տեղեկությունների՝ Աթեշյանն էլ է ընդունում, որ այս գործընթացը սխալ է։ Սակայն պատրիարքարանի պաշտոնական հայտարարություններն ուղղված են խնդրո առարկա նամակի շուրջ քննադատությունները կանխելուն և քննադատությունները չափից դուրս որակավորելուն։

Մյուս կողմից մերկ ճշմարտությունը աչքներիս առաջ է։ Հայ համայնքը հետզհետե է այս վիճակին հասել։ Առաջին հերթին պատրիարքարանի և հայ համայնքի հիմնադրամների ընտրության գործընթացի չափազանց դանդաղ ընթացքը և, մասնավորապես, պատրիարքի ընտրությունների ձգձգումը ներկայացուցչության և լեգիտիմության հարցում հայ համայնքին խոր ճգնաժամի մեջ է գցել։ Սրանից հետո մեր անելիքը այս չարիքից բարիք ստեղծելն է։ Առաջին քայլը, երևի, կլինի պատրիարքական աթոռին հայ համայնքի կողմից ընտրված մեկի գտնվելը։ Արդեն հայտնի նամակում նշված «ավանդական դիրքորոշումը» սա է նախատեսում։ Արդեն որ ոք չի կարող խուսափել իրականացնելու այն պարտականությունները, որ այս չարիքը դրել է մեր առջև»,- գրում է «Ակօս»-ը։