|
Փոխարժեքներ
06 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370.44 |
| EUR | ⚊ | € 432.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.9006 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 137.94 |
Բոլորի հետ պիտի համագործակցենք, համախմբվենք, որ ազատվենք այս իշխանությունից: Կոչ եմ անում բոլոր ծնողներին՝ գալ, ներկա գտնվել վաղվա հանրահավաքին․ Yerkir.am-ի հետ զրույցում ասում է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ջիվան Միքայելյանի հայրը՝ Արտակ Միքայելյանը։
«Գեւորգ Գեւորգյանին, որը գլխավոր պատասխանատուն է մեր երեխաների մահվան, ամեն ինչ անում են, որպեսզի չդատեն: Նիկոլն ասում էր՝ «պատերազմը պարտվեցինք, որովհետեւ փախան ռազմի դաշտից, ես մեղավոր չեմ»: Բա ո՞ւր են մեղավորները, ծառայողական քննություն նույնիսկ չեն արել, եւ բազաթիվ զինվորականներ, որոնք չեն կռվել, կրկին պաշոտնների են:
Մարզերում, հեռու բնակավայրերում ապրող ծնողները տեղյակ չեն անգամ, թե այստեղ ինչ է կատարվում, իրենց դարդ ու ցավի մեջ են: Ժամանակ չունենք, շատ ենք ուշացրել այս պայքարը: Մտածում էինք՝ դե լավ, պատերազմ էր, չկարողացանք, գերտերություններ էին խառնված, բայց իրականում այդպես չէր: Ծնողներ կան, որ իրականությունը չգիտեն մի քիչ․ որ հետաքրքրվեն, կհասկանան, թե որն է ճիշտը»,- ընդգծեց նա՝ շեշտելով՝ պիտի ամեն օր պայքարել՝ այս իշխանություններից օր առաջ ազատվելու համար:
Մանրամասն՝ տեսանյութում
Լիանա Սարգսյան