Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չի լինի այդ 206 միլիոնը տանք Հանրայինին, ինքը հարստացնի իր մշակութային, կրթական հաղորդումների բազան, ավելի շատ պրոդուկտ տա ու «Շողակաթի» հարցը փակենք ընդհանրապես։ Այս մասին ԱԺ-ում դիմելով Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանին, ասաց ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը։
Օրինակ, ես չեմ հիշում, թե վերջին անգամ երբ եմ նայել կամ առնչվել այդ հեռուստաընկերությանը։ Ընդհանրապես՝ վիճակագրություն կա՞, թե քանի հոգի է նայում «Շողակաթ», դրա նպատակահարմարությունը ստուգվե՞լ է։ Մոռանանք, որ դա օրենքով է կարգավորվում, ի դեպ, մենք կարող ենք օրենքը փոխել ու գումարները բյուջեով վերաբաշխենք Հանրայինին»,-ասաց Թորոսյանը։
Արա Շիրինյանը նշեց, որ այդ հարցն իրեն շատ են տալիս, բայց օրենքի պահանջ է, որ պետք է լինի կրթամշակութային ալիք։ «Ցանկացած ընկերություն կարող է դառնալ գործընկեր, կարող է նաև պետությունն ամբողջ ծախսը վերցնի իր վրա։
Ընդ որում, ամբողջ աշխարհում մշակութային ալիքներն ավելի թանկ են արժենում, քան ունեվերսալ ալիքներրը։ Հանրայինի բյուջեն 6 մլրդ դրամ է, եթե մենք ունենք լրացուցիչ 6 մլրդ՝ կարող ենք 0—ից ստեղծել, ընդ որում, պետք է նաև շենք կառուցել ու հագեցնել տեխնիկայով, այսինքն, այդ 206 մլն դրամն ընդհանրապես թիվ չի որևէ ալիք պահելու համար։ Եթե անգամ Հ1-ն իր տարածքում տեղ գտնի, լրացուցիչ անձնակազմ՝ ևս մեկ ալիք գործարկելու համար»։