Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պայքարը շարունակվում է, իսկ մենք՝ Դաշնակցությունն իր բոլոր հնարավորություններով Սրբազան պայքարի կողքին է։ Live News-ի «Դիտակետ» հաղորդման ընթացքում նշել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը։
Նա խոսել է իշխանության առաջ քաշած թեզին առ այն, որ Սրբազանի կողքին բոլոր նախկիններն են։ Վարդանյանի խոսքով՝ մեր բնակչությունը սահմանափակ է ու բոլորը ճանաչում են միմյանց և յուրաքանչյուրը սեփական պատկերացումների ու արժեհամակարգին համապատասխան, գործունեություն է ծավալել։ «Փաշինյանի թիմում մարդ կա, որ իր ողջ գործունեությունն ու քաղաքական կենսագրությունն իմ կյանքի տարիքից ավելի երկար է։ Նախկինը Անդրանիկ Քոչարյա՞նն է, թե՞ ես, Գռզո՞ն է, թե՞ ես․․․ Այս ներկաները ի՞նչ են արել այս երկրի ու պետության համար։ Ունեինք 2 պետությունը, մեկը՝ վերացրել են, մյուսը՝ տանում են կործանման ճանապարհով։ Ովքե՞ր են նորերը։ Կամ ի՞նչ է նշանակում նախկիններին չենք ուզում, ներկաներին չենք ուզում, նորերին ենք ուզում։ Ո՞վ է նորը։ Լուսնից, ինչ-որ տեղից պիտի մեկը հայտնվի՞» ,-նշել է Վարդանյանը։
Ընդդիմադիր գործիչն հակադարձել է իշխանական այն մեղադրանքին, թե Արցախցիները լքել են Արցախը, պետք է մնային այնտեղ, իսկ հիմա Հայաստանն են փորձում երկրորդ Արցախ դարձնել․ «Եթե այդքան հայրենասեր էին թող այնպես անեին ու պաշտպանեին, այնպիսի պայմաններ ստեղծեին, որ Արցախն այդ վիճակում չհայտնվեր։ Հայաստանում եղել են տարբեր իշխանություններ․ միակ իշխանության ներկայացուցիչն ու ղեկավարը, որն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, հստակ է, չէ՞, անուն-ազգանունով գիտեք ով է։ Միակը, ով խախտել է ՀՀ սահմանադրությունը, որտեղ ամրագրված էր, որ ՀՀ-ն Արցախի Հանրապետության և ժողովրդի անվտանգության երաշխավորն է և չի իրականացրել այդ ֆունկցիան, դա՝ այսօրվա իշխող քաղաքական ուժն է՝ իր ղեկավարով»։
Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի ու ընդդիմությանը ներկայացրած նրա պահանջների մասին հարցին ի պատասխան՝ Վարդանյանն ընդգծել է․ «Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարությանը հիմա էլ հատուկ հանձնարարություններով ընդդիմադիր գործչի ֆունկցիա է կատարում Նիկոլի կողմից»։
Վարդանն ընդգծել է, որ իրենց նպատակը՝ պետությունն ու օետականությունը փրկելն է, թուրք-ադրբեջանական տանդեմի բռնաճնշումներից ազատվելը։ «Մեր կռիվը արժանապատվության համար է, իսկ քանի դեռ մենք այդ արժանապատվությունը, արժանապատիվ կյանքը ձեռք չենք բերել, մենք բնականորեն անընդհատ պայքարի մեջ ենք լինելու։ Ու պայքարը տևելու է այնքան, քանի մենք կանք» ,-վստահեցրել է նա։
Վարդանյանը նաև մեկնաբանել է ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի գրառումն առ այն, որ կարելի է միանգամից երկու մեծ ժողով անել և միացնել Հայ առաքելական եկեղեցին Հայ հեղափոխական դաշնակցությանը, անունն էլ դնել Հայ առաքելական դաշնակցություն կամ Հայ հեղափոխական եկեղեցի: «Տեսակով աթեիստ ու ապազգային էություն ունեցող մարդու բնական վախերի մասին է այդ հայտարարությունը։ Այդ մարդը ամենաշատը վախենում է Հայ Առաքելական եկեղեցուց, երկրորդը՝ ապազգային է ու իրենց քաղաքական թիմի գործունեություններն էլ այդ կոնտեքստում են, ինքն էլ դրանց գլխավոր դերակատարներից մեկն է, վախենում է ազգային դերակատար ուժերից՝ ի դեմս Դաշնակցության։ Դրա համար նման ցինիկ, լկտի ոճով գրառումներ է անում»։