|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Աշխարհի գրեթե բոլոր երկրներում առողջապահական համակարգը անցնում է «կորոնավիրուս» կոչվող փորձության միջով և այդ փորձության հաղթահարումը կախված է զանազան երկրերի լիդերների և առողջապհության ոլորտի պատասխանատուների գիտելիքային և կամային հատկանիշների դրսևորումից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայկական առողջապահական ազգային խորհրդի» նախագահ, ուռոլոգ Գևորգ Գրիգորյանը։
«Հայաստանի Հանրապետությունը բացառություն չէ: Մեր երկրին ևս սպառնում է «կորոնավիրուսի» վտանգը, սակայն իշխանության` մասնավորապես ազգային անվտանգության ծառայության և առողջապահության նախարարության կողմից որևէ լուրջ կանխարգելիչ քայլ դեռևս տեսանելի չէ:
Ցավով պետք է արձանագրեմ, որ առողջապահության նախարարության ղեկավարը` իր գործառույթները կատարելու փոխարեն զբաղված է բնակչությանը ծաղրելով և ինչ-որ ձևական քայլեր ձեռնարկելով, որոնք, ինչպես ցույց է տալիս համաշխարհային փորձը էֆեկտիվ չեն «կորոնավիրուսի» ներթափանցումը կանխելու համար:
Տապալված առողջապահությունը այլևս փաստ է:
Մեղավորներ մի փնտրեք, քանի որ բոլորդ 2018 թվականի ընտրություններին մասնակցելիս և քվեարկելիս իմացել եք, որ նախարար է նշանակվելու տվյալ անձը:
Մեղավոր եք բոլորդ և մեղավոր ենք բոլորս` այս ամենը հանդուրժելու և մինչ այսօր տանելու համար»,-նշել է նա: