|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը սեպտեմբերի 11-ին այցելել է առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող Սևանի հոգեկան առողջության կենտրոն:
Այցի նպատակը կենտրոնում գործող բաժանմունքների և ծառայությունների որակին ծանոթանալն էր: Այս պահին Սևանի հոգեկան առողջության կենտրոնում գտնվում է 420 պացիենտ: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Շրջելով կենտրոնի տարածքում նախարար Արսեն Թորոսյանը ծանոթացել է հիգիենիկ, սննդի մշակման և պահպանման պայմաններին: Այստեղ սկսել է մշակվել ջերմոցային բանջարեղեն, ինչը պացիենտներին կապահովի օրգանիկ բանջարեղենով, ինչպես նաև վերջիններիս համար որպես զբաղմունք կծառայի:
Նախարարը շեշտել է, որ առանձնակի կարևոր է պացիենտների պահման պայմանների բարելավումը բժշկական անձնակազմի կողմից արժանապատիվ վերաբերմունքը, դեղորայքային ապահովումը, ինչպես նաև հասարակական կյանք վերաինտեգրումը:
«Չկա առողջություն` առանց հոգեկան առողջության», - ասել է Արսեն Թորոսյանը:
Նշենք, որ հոգեկան առողջության պահպանմանն ուղղված բյուջեում հաջորդ տարի նախատեսվում է զգալի աճ` մոտ 200 միլիոն դրամով, տվյալ կենտրոնինը կավելանա` մոտ 54 միլիոն դրամով»,- նշված է հաղորդագրության մեջ: