կարևոր
748 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-10-30 11:54
Հասարակություն

ՔՊ-ն առաջարկում է փակել «Շողակաթ» հեռուստաալիքը

ՔՊ-ն առաջարկում է փակել «Շողակաթ» հեռուստաալիքը

«Շողակաթ» հեռուստաընկերության, ինչպես նաև Հանրային ռադիոյի ֆինանսավորմամբ գործող անսամբլների լինել-չլինելու հարցը ԱԺ-ում 2025 թ. պետբյուջեի երեկվա քննարկմանը բուռն բանավեճի առիթ հանդիսացավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների և Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանի միջև։

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը հայտարարեց, որ Հանրային ռադիոյի բովանդակությունն իր համար անհետաքրքիր է։

«Նույնը վերաբերում է «Շողակաթ» հեռուստաալիքին, որը պետք է հոգևոր-մշակութային հաղորդումներ անի, սակայն բավական միատարր հեռուստաընկերություն է, որ ներկայացնում է միայն Հայ առաքելական եկեղեցուն», - ասաց նա։

Վերջինս առաջարկում է «Շողակաթը» փակել ու գումարներն ուղղել Հանրային ռադիոյի արդիականացմանը։

«Ես չեմ կարծում, որ Հանրային ռադիոն և «Շողակաթն» աշխատում են անարդյունավետ. նրանք աշխատում են իրենց կարողությունների չափով, երբեմն` ավելին։ Եթե մշակութային հեռուստաալիք չլինի, ապա մեր հասարակությունը կդառնա քաղաքական կուսակցությունների հասարակություն», - ընդգծեց Շիրինյանը։

Այսօր էլ «Շողակաթից» հետո հերթը հասել է «МИР» հեռուստաալիքին։

Հայաստանի կառավարությունը մտադիր է դիտարկել, թե որքան արդյունավետ են ծախսվում «МИР» միջպետական հեռուստաալիքին հատկացված բյուջետային միջոցները, ԱԺ-ում կայացած լսումների ժամանակ ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

«Մենք այս պահին ուսումնասիրություն չունենք, բայց պետք է հասկանանք, թե որքան արդյունավետ են ծախսվում այդ գումարները», - ասաց նա։