կարևոր
2998 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-03 22:55
Հասարակություն

Նոր Արեշում կրակոցներ են հնչել. կա վիրավոր. Shamshyan.com

Նոր Արեշում կրակոցներ են հնչել. կա վիրավոր. Shamshyan.com

Այսօր՝ ժամը 19։00-ի սահմաններում, կրակոցներ են հնչել Երևանի Նոր Արեշ 41 փողոցում. կա վիրավոր քաղաքացի: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Կայքի տեղեկություններով, դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու պարեկները նշված փողոցի թիվ 17 հասցեի դիմաց հայտնաբերել են արնանման հետքեր, արյունոտված հողաթափ, խաչ և կրակված պարկուճ։ Մինչ ոստիկանները դեպքի վայրում էին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Նոր Արեշ 41 փողոցի 17 հասցեից. նա նշված տան բնակիչ 52-ամյա Արթուր Ա․- ն է։

Ոստիկանները պարզել են, որ ժամը 18։30-ի սահմաններում նշված հասցեի դիմաց Արթուր Ա․-ն կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է իր հորեղբոր որդի, նույն տան բնակիչ 46-ամյա Գարիկ Ա․-ի հետ, որի ընթացքում վերջինս իր մոտ եղած ողորկափող հրազենով 2 կրակոց է արձակել, ինչի պատճառով էլ Արթուր Ա․-ն ձախ ոտքի հատվածում ստացել է հրազենային վնասվածք։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մինչ քննիչներն ու փորձաքրեագետը դեպքի վայրում աշխատում էին, ոստիկանները օպերատիվ տեղեկություններ են ստանում, թե որտեղ է գտնվում կասկածյալ Գարիկ Ա․-ն, ում հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում վերջինս ներկայանում է ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղ հիմնավոր կասկածով ձերբակալվում է։

Ոստիկանները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք հրազենը։ Գարիկ Ա․-ին և հրազենը Էրեբունու ոստիկանները ներկայացրել են քննչական բաժին։