|
Փոխարժեքներ
28 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Բելգորոդի մարզում կրակոցների հետևանքով 11 մարդ է զոհվել։ Ria.ru-ի փոխանցմամբ՝ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Բելգորոդի շրջանի ուսումնավարժարանում տեղի ունեցած կրակոցների փաստի առիթիվ, հայտնում է գերատեսչության Telegram ալիքը։
«Ռուսաստանի Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունը քրեական գործ է հարուցել Բելգորոդի մարզում հանցավոր արարքների փաստի առթիվ։ Բելգորոդի մարզում ուսումնամարզական հրապարակում տեղի ունեցած միջադեպի հետևանքով 11 մարդ մահացել է հրազենային վնասվածքներից, վիրավորվել է 15 մարդ»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։
Թե ինչ հոդվածով է հարուցվել քրեական գործը գերատեսչությունը չի հայտնում։