Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Փետրվարի 5-ին դիմակավորված և զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 03։35-ի սահմաններում ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Խանջյան փողոցի 9 հասցեում գործող գազալցակայանի վրա հարձակում է տեղի ունեցել։
Արդեն տեղում նշված գազալցակայանի հերթափոխի պետը ոստիկաններին, այնուհետև ժամանած Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչներին հայտնել է, որ ժամը 03։00-ի սահմաններում գազալցակայանի հարակից տարածքում նկատել է 2 դիմակավորված անձանց, և ինքը գնացել է հանգստի սենյակ, որից հետո իր հետևից դիմակավորվածներից մեկը մտել է սենյակ, ձեռքին եղած ինքնաձիգով կրակել է հատակին և իրենից պահանջել գումար։
Ինքը այդ զինված դիմակավորին հայտնել է, որ գումարը գտնվում է դրամարկղում և մի քանի րոպե անց դուրս է եկել ու նկատել, որ դիմակավորված անձինք հեռացել են դեպքի վայրից։ Հետո պարզել է, որ դրամարկղից հափշտակել են մոտ 150 հազար դրամ։