Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Ժամը 22:00-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:
Հիվանդանոց են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ Մինչ բժիշկները առաջին բուժօգնությունն էին ցուցաբերում վիրավորին, կենտրոնի ոստիկանները պարզել են, որ նա վնասվածքները ստացել է Նորք Մարաշի Արմենակյան և Հովսեփյան փողոցների խաչմերուկում, որտեղ ժամանած օպերատիվ խումբը՝ Ա. Պապյանի գլխավորությամբ, հայտնաբերել են արնանման հետքեր:
Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը:
Կենտրոնի ոստիկանները նաև օպերատիվ տվյալներով պարզել են դեպքի հանգամանքները, սակայն նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին չենք հրապարակում:
Ոստիկանները մոտավոր գիտեն նաև վնասվածքներ պատճառողի ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վնասվածքները պատճառվել են գազային ատրճանակից արձակված կրակոցներից: