Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Գևորգ Էմին-Տերյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«ԿԳՄՍ նախարար Arayik Harutyunyanը քիչ առաջ «Ազատություն» ռ/կ-ի եթերում, չպատասխանելով ԵՊՀ-ում գրաքննության վերաբերյալ հարցին, ըստ էության հաստատեց, որ տեղյակ է ու ոչինչ չի էլ պատրաստվում անել: Նախարարը թեման շեղեց՝ իմ անձին գնահատականներ տալով․ իբրև թե ես «նախկին ռեժիմի» ներկայացուցիչ եմ: Ուզում եմ հիշեցնել, որ իր անմիջական հրահանգով ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ է դարձել մի մարդ, որը ՀՀԿ ցուցակով առաջադրվել է 2017 թվականին, եղել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդականը, իսկ նախարարի ընկերը՝ ԵՊՀ պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, մասնակցել է ՀՀԿ մի քանի քարոզարշավների որպես «տասովշիկ»: Այս ամենը ես կարող եմ փաստերով ապացուցել: Ես պահանջում եմ, որ Արայիկ Հարությունյանը գոնե մի փաստ հրապարակի, թե ինչով եմ ես նախկին ռեժիմի ներկայացուցիչ»: