Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայոց Արտաշես Ա արքան (Ք․ ա․ 189-160) ստեղծեց հզոր, միասնական, համակարգային հայկական պետություն։
• Միավորեց Մեծ Հայքի հայկական և հայաբնակ բոլոր տարածքները, բացառությամբ Ծոփքի։ Արտաշես Ա արքան աներկբայորեն հանդիսանում է հայկական հողերը միավորող պետական գործիչ։
• Հայկական բանակի համալրման, սոցիալական արդարության հաստատման և պահպանման նպատակով օրենսդրորեն պարտադրեց կամ խրախուսեց միջին խավի (մանր և միջին ագարակատերեր) գոյությունը։ Չուներ իր սրտի խոշոր ագարակատերը (օլիգարխը)։
• Չնայած որ նպաստել էր նախորդ իշխանութունների (Երվանդունիների) տապալմանը, ոչ միայն չմերժեց, ատելություն չտարածեց նրանց (նախկինների) հանդեպ, այլև իրեն համարեց նրանց ստեղծած հայկական պետականության շարունակողը։ Արտաշես Ա արքան չնայած բազմաթիվ իր կատարած նոր բաների, իրեն չհռչակեց Նոր Հայաստանի հիմնադիր։ Նա գիտակցում էր հայկական պետականության շարունակականության կարևորությունը։
• Արտաշես Ա-ը ստեղծեց պետական կառավարման ամուր համակարգ և հիմքեր ստեղծեց իր հաջորդների և հատկապես Տիգրան Բ-ի համար՝ ընդարձակելու Հայաստանի սահմանները։
• Արտաշես Ա-ին ժողովուրդը Բարեպաշտ պատվանունն էր տվել։
Հ․ Գ․ - Ի դեպ, Պապ թագավորը սեփական ոստիկանական գնդերի օգնությամբ հայկական հողեր չէր նվիրել թշնամուն։
Խաչատուր Ստեփանյան
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ,
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ