կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-09 16:48
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք մեր ժողովրդին ներկայանում ենք հաղթանակներ կերտած, ճգնաժամեր հաղթահարած հավաքականությամբ․ Ի․ Սաղաթելյան

Այսօր մեր ժողովրդի հաղթանակի օրն է՝ Շուշիի ազատագրման օրը, սակայն այդքան թանկ գնով ձեռք բերված հաղթանակը խլված է մեզնից՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը «Հայաստան» դաշինքի ձևավորման միջոցառմանը, որը կազմվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Հայ Հեղափոխական Դաշնակցության և «Վերածնվող Հայաստան» կուսակցության միջև։:

Հազարավոր նվիրյալների կյանքի գնով ազատագրված Հայրենիքը կրկին հայտնվել է գերության մեջ՝ նշեց Իշխան Սաղաթելյանը:

«Խոցված է մեր արժանապատվությունը, մեզ փորձում են կոտրել ու ոչնչացնել։ Այսօր հայ ժողովրդի պատմության ամենաճակատագրական պահերից մեկն է։ Համակողմանի ճգնաժամի մեջ ենք՝ ռազմաքաղաքական,  սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական»,-ասաց նա։ 

Սաղաթելյանի խոսքով՝ իրենք շարունակում են պայքարն ընդդեմ ստի,  ամբարտավանության, անարդարության ու ապաշնորհության:  

«Երեք տարի շարունակ սրանց կողմից ներազգային ատելության սերմանումը, բաժանարար գծերի անցկացումը բերեցին հազարավոր զոհեր, կորուստներ և պարտություն: Ուստի վերահաստատում ենք. ուղիղ վեց ամիս առաջ սկսած պայքարի՝ հաղթական ավարտի անհրաժեշտությունը՝ պարտության մարմնացում, հողին ու հային դավաճանած չարիքի իշխանությունը պետք է հեռացվի։ Մենք դա անելու ենք, անելու ենք միասին՝ հանուն հայրենիքի»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:

Նա փաստեց, որ առաջիկա ընտրությունները սովորական չեն, դա մեր կյանքի ամենապատասխանատու ու ճակատագրական ընտրությունն է։

«Սա ընտրություն է ազգայինի և ազգադավի, արժանապատվության ու ստրկամտության, պատասխանատվության և ամբոխավարության, աշխատանքի և ձրիակերության, անկեղծության և ստախոսության, անվտանգ ապրելու, զարգանալու և անհեռանկար ապագայի միջև: Ի վերջո, սա պետականություն ունենալ-չունենալու ընտրություն է»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա վստահեցրեց, որ այս գիտակցությունն է, որ ՀՅ Դաշնակցությանը բերեց ուժերը համախմբելու, միասնական ճակատով հանդես գալու որոշմանը։

«ՀՅ Դաշնակցությունը առաջիկա ընտրություններին մասնակցելու է ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի, «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ դաշինքով: Մենք մեր ժողովրդին ներկայանում ենք հաղթանակներ կերտած, ճգնաժամեր հաղթահարած, պետականության կայացման գործում հաջողած, փորձով ու գիտելիքով, պատասխանատվությամբ ու վճռականությամբ, հավատով ու գաղափարականությամբ օժտված հավաքականությամբ»,-նշեց Իշխան Սաղաթելյանը:

Մանրամասն՝ տեսանյութում․