Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի սցենարին անդրադարձել է «The Independent»-ը` ընդգծելով գլխավոր կերպարները կերտելու բարդությունը:
Պարբերականը ներկայացրել է գլխավոր դերակատար Օսկար Այզեքի մեկնաբանությունը, որը մարմնավորել է ապագա բժիշկ Միքայելի կերպարը, որը ցանկանալով փրկել իր ընտանիքը վերադառնում է հարենի գյուղ, սակայն ավերված ու դիակներով պատված է հայտնաբերում այն:
«Ես ամեն անգամ խորապես հուզվում էի` անդրադառնալով այդ տեսարաններին: Ամեն անգամ սցենարը կարդալիս չէի կարողանում զսպել հուզմունքս: Այդ էր այն մեծ պատճառներից մեկը, որ ցանկացա նկարահանվել ֆիլմում` փորձելով հասկանալ, թե ինչպես կարող էր դա պատահել», - ասել է 38-ամյա դերասանը` ելույթ ունենալով Մանհեթենում: