Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ոչ թե ասում եմ` 100 հազար դոլարով են փորձել ինձ կաշառել, այլ ասում եմ` 100 հազարավոր դոլարներով մեզ փորձել են կաշառել: Ոչ միայն ինձ, այլ ես մեզ եմ ասել»,- լրագրողների հարցին, թե ո՞վ է փորձել կաշառել իրեն, պատասխանեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` մեկնաբանելով youtube-ում տարածված տեսագրությունը, որում իրեն ապրիլի 9-ին ոստիկանական մեքենայով բերման են ենթարկում, ու ինքը խոսում է մեքենայի մեջ:
Թե ո՞վ է փորձել կաշառել, նա չասաց` նշելով, որ իր քաղաքական գործունեությունը թույլ է տալիս չբացահայտել իրեն, ըստ էության, ոչ մեկ անգամ կաշառք առաջարկողին:
«Որովհետեւ ես, այնուամենայնիվ, քաղաքական գործիչ եմ, եւ առաջարկ անողն էլ է քաղաքական դաշտից կամ կառավարման համակարգից է, եւ ես այդ աղբյուրը չեմ նշի: Հակառակ պարագայում` այն ինֆորմացիոան, որը ես շատ հաճախ իմանում եմ իշխանություններից, ես այլեւս չեմ իմանա: Ես իմ ինֆորմացիոն աղբյուրները երբեք չեմ բացահայտում»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Նա հայտնեց նաեւ, թե Երեւանի ավագանու ընտրություններում որքան քվե ստանալու ակնկալիք ուներ «Բարեւ Երեւան» դաշինքը` ակնկալում էին, թե Երեւանի ավագանիում իրենք մեծամասնություն կարող էին ունենալ կամ առնվազն առաջին տեղերում պետք է լինեին:
«Ըստ էության, եթե ընտրական օրենսդրության տեսանկյունից նայենք, առաջինը մենք էինք` ընտրված մեծամասնությունը, կարելի է ասել, որ առանց ընտրակաշառք բաժանելու, անցանք ավագանու կազմ»,- ասաց «Բարեւ Երեւան» դաշինքի համամասնական ցուցակի առաջատարը` հավելելով, որ դա մեծ մխիթարանք չէ, քանի որ հսկայական աշխատանքը նվազ թվով մարդկանց ուսերին է ընկնելու Երեւանի ավագանու կազմում: