|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Արժույթի միջազգային հիմնադրամի` սեքսուալ ոտնձգության մեջ մեղադրվող նախկին նախագահ Դոմինիկ Սթրոս-Կանի ընկերները փորձել են կաշառել Նյու Յորքի Sofitel հյուրանոցի տուժած սպասուհու հարազատներին. գրում է New York Post թերթը՝ վկայակոչելով Սթրոս-Կանի մերձավորներից մեկին:
Նրանք կապ են հաստատել սպասուհու` Նոր Գվինեայում ապրող հարազատների հետ և մեղադրանքը հետ վերցնելու դիմաց բավական խոշոր գումար են առաջարկել։
Ըստ թերթի` այդ մարդիկ ապրում են գյուղում, որտեղ չկան ասֆալտապատ ճանապարհներ, էլեկտրականություն, հեռախոս, նրանց ամսական եկամուտը 45 դոլար է:Հիշեցնենք, որ ներկայուսմ Սթրոս-Կանը տնային կալանքի տակ է` խիստ հսկողությամբ: