կարևոր
3988 դիտում, 3 ամիս առաջ - 2024-07-17 22:07
Հասարակություն

Քննչական կոմիտեն կիրանցեցիներին, այդ թվում` անչափահասներին, մի քանի անգամ կանչել է հարցաքննության. Կիրանցի բնակիչ

Քննչական կոմիտեն կիրանցեցիներին, այդ թվում` անչափահասներին, մի քանի անգամ կանչել է հարցաքննության. Կիրանցի բնակիչ

Նիկոլ Փաշինյանի կողմից 2 մասի կիսված, ընդամենը մի պատով ադրբեջանական կողմից բաժանված Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչ Գոհար Վարդանյանն ահազանգում է.

«Էկել մարդկանց ձեռիքց իրենց հողը, տունը, այգին խլել տվել են Ադրբեջանին, հիմա էլ տարբեր քրեական գործերով կանչում են քննչական կոմիտե: Այդ թվում և անչափահասների:

Թե բա վիրավորել հայհոյել եք պաշտոնյաների:

360 բնակչություն ունեցող կիրանցեցինից առնվազն 3 տասնյակը մի քանի անգամ կանչվել է քննչական կոմիտե հարցաքննության»: