Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Անհայտ անձինք գրառումներ են կատարել Էսքիշեհիրի Սիվրիհիսար գավառում գտնվող Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցու պատերին և փոսեր փորել այնտեղ։ Այդ մասին հայտնում է Akunq.net-ը՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները։
Թուրքական աղբյուրի համաձայն՝ այդ վանդալիզմը վրդովմունքի տեղիք է տվել, քանի որ եկեղեցին տեսարժան վայրերից մեկն է գավառ այցելող զբոսաշրջիկների համար։ Տարվա որոշակի ժամանակահատվածում Թուրքիայի տարբեր գավառներից և արտերկրից այստեղ ժամանող զբոսաշրջիկները պարտադիր այցելում են նաև այս հայկական պատմական եկեղեցին։
Աղբյուրը նաև հաղորդում է, որ անհայտ անձինք պատմական կառույցի պատերի վրա տարբեր գույների գրիչներով իրենց անուններն են թողել և փոսեր փորել եկեղեցում։ Այդ վերաբերմունքը հարուցել է թե՛ տեղի բնակչության և թե՛ պատմությունը գնահատող անձանց վրդովմունքը։
Հիշեցնենք, որ Սիվրիհիսարի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցին կառուցվել է 1650 թվականին։ 1876 թ․ այստեղ բռնկված հրդեհի պատճառով եկեղեցին մեծ վնասներ է կրել և վերականգնվել 1881 թ․, Պատրիարք Հայր Ներսես Վարժապետյանի օրոք։ Այն իր մեծությամբ երկրորդ վանական համալիրն է ներկայիս Թուրքիայի տարածքում։ Եկեղեցին նախկինում օգտագործվել է որպես գոմաղբի պահեստ։ Թուրքական իշխանությունները դեռևս 1996 թ․ ցանկանում էին վերականգնողական աշխատանքներ սկսել եկեղեցում, սակայն վերանորոգումը մեկնարկել է ավելի ուշ՝ 2010 թվականին։
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net