|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Հուլիսի 6-ին ԱՄՆ Սպիտակ Տան մամուլի խոսնակ Քեյլի Մքենանին հայտարարել է, որ ԱՄՆ-ում վանդալիզմի զոհ է դարձել Հայոց Ցեղասպանության հուշարձանը. հայտնում է Yerkir.am-ը։
Այս առնչությամբ իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել քաղաքագետ, ամերիկագետ Սուրեն Սարգսյանը։ Նա, մասնավորապես, նշել է.
«Այդքան շատ խուսափվող տերմինը (միտումնավոր կամ պատահաբար) արտաբերվեց Սպիտակ Տան պաշտոնական շուրթերից:
Ցանկացած պարագայում, կարծում եմ ԱԳՆ խոսնակը պետք է արձագանքի հայտարարությանը և շնորհակալություն հայտնի պատմական իրողությունները ճիշտ գնահատելու համար»,- ու կից հրապարակել նաև տեսանյութը:
Տեսանյութը կարող եք դիտել 15-րդ րոպեից.