Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Լավ» կուսակցության անդամներից Սիվրիհիսարի գավառապետ Ռեջեփ Թոփբաշն առաջարկել է, զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով, վերանորոգել Էսքիշեհիր քաղաքում գտնվող հին հայկական պատմական բաղնիքը։
Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։
Աղբյուրի համաձայն՝ Սիվրիհիսարի գավառապետը մասնավորապես նշել է․ «Պատմությամբ և մշակույթով հարուստ մեր հինավուրց գավառը մեր երկրի առաջատար գավառներից մեկն է՝ պատմական կառույցներ ունենալու առումով։ Մեր գավառում նկարահանվող «Սրտի լեռը» (“Gönül Dağı”) սերիալում խոսքը գնում է իսկական անվամբ Յազըջըօղլու ժայռի մասին, որի փեշերին է գտնվում այդ հայկական բաղնիքը։ Վերջինս կարողացել է կանգուն մնալ և մեր օրեր հասնել իր գոլ ու տաք ջրերի համակարգով, հնոցով և ջրի պահեստով»։
Ռեջեփ Թոփբաշըն նաև հայտնել է, որ բաղնիքը ենթադրաբար կառուցվել է 1867-68 թվականներին։ Այնուամենայնիվ, գավառապետի խոսքով, այն վերականգնման կարիք ունի։ Վերանորոգման շնորհիվ, նրա համոզմունքով, հնարավոր կլինի զարկ տալ տվյալ վայրերում զբոսաշրջության զարգացմանը։
Սիվրիհիսարի գավառապետը նաև հիշեցրել է, որ բացի հայկական բաղնիքից` Էսքիշեհիրում կան նաև այլ պատմական կոթողներ, այդ թվում՝ հայկական եկեղեցի, որոնց շնորհիվ ևս հնարավոր կլինի զարգացնել զբոսաշրջությունը։
https://www.eskisehir.net/eskisehirdeki-tarihi-hamam-turizme-kazandirilmali
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net