Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Միսաք Մանուշյանի կիսանդրին, որը գտնվում է հենց իր իսկ անվան հրապարակում՝ Մարսելի 7-րդ թաղամասում, կրկին պղծվել է, այս մասին գրում է Nouvelles d'Arménie-ին:
Ֆրանսահայ Երիտասարդաց Միությունը (JAF), Ֆրանսահայերի մշակութային միությունը (UCFAF), Ֆրանսահայ նախկին մարտիկների և «Դիմադրության» շարժման ասոցիացիան (AACROA) տարածել են հաղորդագրություն, որում ասվում է. «Մենք խստորեն դատապարտում ենք այս նոր խախտումը և պահանջում պատժել հանցագործներին: Սա սրբապղծություն է, նոր հարձակում դիմադրության մարտիկների հիշողության վրա, ովքեր մահացել են Ֆրանսիայի համար՝ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ:
Միսաք Մանուշյանը 23 դիմադիրների ղեկավարն էր, ովքեր բացառապես կազմված էին ներգաղթյալներից: Ցավոք, նրանք հայտնի դարձան «Կարմիր ազդագրի» միջոցով: Տոգորված Ֆրանսիան նացիզմից ազատագրելու պայքարով՝ նրանք արտաքսվեցին, ձերբակալվեցին և մահապատժի ենթարկվեցին 1944 թ.-ի փետրվարի 21-ին՝ Վալերիեն լեռում:
Արդեն քանի տարի է, մենք կոչ ենք անում ֆրանսիական պետությանը՝ փոխանցել պանթեոնին Մանուշյան խմբի աճյունը: Եվ վերջապես, ևս մեկ անգամ սրբացնել նրանց բոլորի հիշատակը, ուղերձ հղել երիտասարդ սերնդի ապակողմնորոշմանը և այդ խորհրդանշական ժեստով ցույց տալ Ֆրանսիայի պատրաստակամությունը՝ անձեռնմխելի պահելու բոլոր գալիք հարձակումներից այն արժեքները, որոնք հիմնադրվել են մեր Հանրապետության կողմից:
Այս նոր արհամարհելի արարքի և Ֆրանսիայում խոշոր ընտրությունների շեմին, մենք վերահաստատում ենք, որ հրատապ անհրաժեշտություն է պանթեոն տեղափոխել Միսաք Մանուշյանին և իր ընկերներին: Այս թեմայով մենք ճնշում չենք գործադրել նախագահական ընտրությունների թեկնածուների վրա, պետք է, որ նրանք իմանան իրենց պարտավորությունները:
Մենք կոչ ենք անում ամուր քաղաքացիական մոբիլիզացիա. շաբաթ՝ փետրվարի 18-ին, ժամը՝ 11:00-ին, բոլորս Միսաք Մանուշյանի հրապարակ (Չարլզ Լիվոնի ծառուղի, 13007 Մարսել)՝ ի հիշատակ Մանուշյանի խմբի 73-րդ տարեդարձի»: