Փոխարժեքներ
12 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.75 |
EUR | ⚊ | € 447.21 |
RUB | ⚊ | ₽ 4.5008 |
GBP | ⚊ | £ 517.32 |
GEL | ⚊ | ₾ 141.97 |
Իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը պարբերաբար հանդես է գալիս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան եկեղեցականների հասցեին խիստ վիրավորական ու բացարձակապես անհիմն մեղադրանքներով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տեր Եսայի քահանա Արթենյանը։
«Օրերս սույն անձը հերթական հերյուրական ու զրպարտիչ հայտարարությունն է կատարել՝ պնդելով, թե իբր Մայր Աթոռում 2021թ․ փակցված են եղել «Հայաստան» դաշինքի լոգոները՝ անգամ համեմատելով դրանք սրբապատկերների հետ։
Նման պնդումները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը երբևէ չի եղել և չի կարող լինել որևէ քաղաքական ուժի քարոզչական հարթակ։ Սրբավայրերի մասին նման անարգալից խոսույթը ոչ միայն քաղաքական շահարկում է, այլև խորապես վիրավորում է հավատավոր մեր ժողովրդի հոգևոր և նվիրական զգացումները։
Խստորեն դատապարտում ենք պատգամավորի այս պախարակելի արտահայտությունները և հորդորում քաղաքական գործիչներին զերծ մնալ Եկեղեցու թիրախավորումից»,- գրել է նա։