Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում տեղի է ունեցել համշենական «Մելուսես» ռոք խմբի համերգը։ Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հայտնում է պոլսահայ շաբաթաթերթ «Ակօս»-ը։ Հրապարակման հեղինակ Շերիֆ Սարըի հաղորդմամբ՝ Hard Rock Cafe-ում կազմակերպված համերգը բավականին մեծ հետաքրքրություն է հարուցել հայաստանցի երիտասարդության շրջանում։
Ըստ աղբյուրի՝ մայիսի 4-ի երեկոյան տեղի ունեցած համերգին մասնակցել են ոչ միայն Թուրքիայում, այլ նաև՝ Ռուսաստանում և Աբխազիայում ապրող համշենահայ և երևանցի երիտասարդներ։ Թեև նախապես ծրագրված է եղել, որ համերգը 2 ժամ կտևի, սակայն այն 4 ժամ է շարունակվել հանդիսատեսների մեծ հետաքրքրության և ոգևորության շնորհիվ։
«Մելուսես» խմբի մենակատար Քորայ Չելիքը միջոցառումից հետո նշել է․ «Արդեն մի քանի տարի է, որ ընկերներիս հետ երաժշտությամբ ենք զբաղվում մեր մայրենի համշեներենով (հայոց լեզվի Համշենի բարբառով-Ակունքի խմբ․)։ Առաջին անգամ, հրավեր ստանալով, համերգ ենք տվել Երևանում։ Անկեղծ ասած՝ զարմանքով բացահայտեցինք, որ մեր ստեղծագործություններն այդչափ ճանաչված են այստեղ՝ Հայաստանում և շրջակա երկրներում։ Այդ հետաքրքրությունը և Հայաստանի բնակչության հյուրընկալ վերաբերմունքը տպավորիչ էին։ Անձամբ իմ և մեր խմբի անունից շնորհակալություն եմ հայտնում Երևանում համերգ տալու առաջարկով հանդես եկած մենեջերին, նրա խմբին և Հայաստանում մեր երգերը կատարելով՝ մեզ այստեղ ճանաչում բերած մեր թանկագին գործընկերուհուն՝ Քրիստինե Սահակյանին»։
Հիշեցնենք, որ «Մելուսես» խումբը սկսել է հանդես գալ 2009 թվականից։ «Մելուսես»-ի վերջին ալբոմը կրում է «Ղադուլիկ» («Գույնզգույն/Խայտաբղետ») վերնագիրը։
Լուսանկարը՝ Շերիֆ Սարըի
Տեսանյութը՝ Հայկ Առուստամյանի
https://www.agos.com.tr/tr/yazi/30282/yerevan-hemsince-sallandi
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net