|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Հանրապետությունում մեկնարկել է բուհերի թափուր տեղերի համալրման գործընթացը: Ինչպես նախորդ 5 տարիներին` ամենաշատ թափուր տեղեր ունի Հայաստանի ազգային ագրարային համալսարանը311 տեղ:
Ագրարայինին կառավարությունը 2018 թ. հատկացրել է 1338 տեղ, իսկ այս տարի` 380: Այսինքն 7 տարվա ընթացքում տեղերի քանակը նվազել է ավելի քան 3.5 անգամ:
Սակայն անգամ 380 տեղերի առկայության դեպքում համալսարանի ղեկավարությունը, ի դեմ ռեկտոր Հրաչյա Զաքոյանի, չի կարողացել համալրել տեղերի 82 տոկոսը:
Մի բարի խորհուրդ ԿԳՄՍ նախարարին ու ռեկտորին: Ագրարայինին հաջորդ տարի հատկացրեք 49 տեղ:
Նախ 100 տոկոսով կհամալրեք, հետո էլ որոշ մասնագիտությունների գծով էլ մրցույթ կլինի:
Իսկ թե ինչու է շուրջ մեկդարյա պատմություն ունեցող այս կարևորագույն բուհը հասել այս ողբերգական վիճակին, ունի մեկ պատասխան` ապաշնորհ ղեկավարման պատճառով: