|
Փոխարժեքներ
08 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.97 |
| EUR | ⚊ | € 404.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.2413 |
| GBP | ⚊ | £ 477.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ընթացիկ կալանավորումների, քաղաքական հետապնդումների և իշխանության բերած արհեստական օրակարգերի անդին, 2023 թվականին Արցախից բռնագաղթած մարդկանց ծանր ու խորացող սոցիալական վիճակն է:
Իշխանությանը մեկ բան է հաջողվել՝ արցախցիների մեջ «ռազբոռկաներ» ու նրանց նկատմամբ թշնամություն հրահրելով՝ հետին պլան մղել վերջիններիս իրավունքներին և սոցիալական վիճակին վերաբերող խնդիրները:
Այսօր մեծ թիվ են կազմում այն արցախցիները, որոնք գլխներին տանիք ունենալու, նվազագույն կենցաղային պայմանների և ապրուստի խիստ կարիք ունեն, իսկ իշխանության գովազդած տարաբնույթ ծրագրերը սահմանափակ ծածկույթ են ապահովել:
Մարդիկ կորցրել են հայրենիք, տուն, ընտանիքի անդամներ, հարազատներ, ընկերներ:
Ճակատագրի մեծ հարված ստանալով՝ անցել են պատերազմների, զրկանքների և գաղթի ճանապարհով ու այսօր էլ շարունակում են մնալ անպաշտպան՝ յուրաքանչյուրն իր անսպառ հոգսով ու չավարտվող խնդիրներով»,- գրել է նա։