կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-13 13:22
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ավտոբուսի վարորդները դադարեցրին գործադուլը․ վարչության պետը 2 օր ժամանակ խնդրեց հարցերը լուծելու

Առավոտից գործադուլ իրականացնող ավտոբուսի վարորդները դադարեցրին գործադուլը և դուրս եկան աշխատանքի՝ հայտնում է Yerkir.am-ը։

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչություն պետ Էդգար Գալստյանը հանդիպեց վարորդների հետ, լսեց խնդիրները, ապա մտավ ղեկավարի մոտ։

Քիչ հետո դուրս եկավ ու վարորդներից պահանջեց՝ վերցնել ուղեգրերն ու անցնել գործի։

Վարորդները վերցրին փաստաթղթերն ու վարեցին ավտոբուսները։

Լրագրողներին վարորդները պարզաբանեցին, որ վարչության պետն ասել է՝ ինձ երկու օր ժամանակ տվեք, այդ հարցերը լուծենք։

Վարչության պետը լրագրողների հետ չցանկացավ խոսել։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, թե ինչ են պահանջում վարորդները և թե որն է նրանց բողոքի էությունը։

Մանրամասն՝ տեսանյութում․