|
Փոխարժեքներ
07 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Վրաստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի խորհրդական Եղիշե Մարգարյանը հանդիպել է գործընկեր կառույցի՝ Սննդամթերքի ազգային գործակալության, պետ Զուրաբ Չեկուրաշվիլիի հետ:
Քննարկման օրակարգում բուսասանիտարական հսկողության բեռների տեղափոխման կազմակերպումն էր «Վերին Լարս» անցակետով՝ հատկապես արագ փչացող գյուղմթերքի արտահանման ծավալների ավելացմանը զուգահեռ հսկողությունն ու փոխադրումն արագ, անխափան ապահովելու նպատակով: Անդրադարձ է կատարվել նաև արտահանման ընթացակարգերը հնարավորինս պարզեցնելու և վարչարարությունը նվազեցնելու հարցին, և, այս համատեքստում, կարևորվել է «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգի աշխատանքը: Եղիշե Մարգարյանը ծանոթացել է թե այս համակարգի գործարկման վրացական փորձին, թե Սննդամթերքի ազգային գործակալության սպասարկման կենտրոնի աշխատանքներին ու հնարավորություններին. համանման ծառայություն գործում է նաև Հայաստանի ՍԱՊԾ-ում:
Հանդիպում է տեղի ունեցել նաև «Վերին Լարս»-ի ՌԴ սահմանային անցակետում՝ ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության մասնագետների հետ. այստեղ նույնպես բարձրացվել է հայկական գյուղմթերքն առաջնահերթ փաստաթղթավորելու և բաց թողնելու հարցը:
ՍԱՊԾ