Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ,որպես քաղաքացիական պատասխանատվության դրսեւորում, մասնակցել է IFES-ի (Ընտրական Համակարգերի Միջազգային Հիմնադրամ) «Հաղթանակը չի վաճառվում» արշավին:
Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ տեսահոլովակը, որը կարող եք դիտել ստորեւ, օրերս կցուցադրվի նաեւ հայաստանյան հեռուստաընկերություններով: Արշավին մասնակցել են նաեւ հանրահայտ մարզիկներ Արթուր Աբրահամը եւ Լեւոն Արոնյանը:
IFES-ի հայաստանյան գրասենյակն այսօր պաշտոնապես իր շնորհակալությունն է հայտնել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին՝ «Հաղթանակը չի վաճառվում» արշավին մասնակցելու համար:
Նամակում, մասնավորապես, նշված է. «IFES-ն իր խորը երախտագիտությունն է հայտնում Ձեզ՝ «Հաղթանակը չի վաճառվում» արշավին մասնակցելու համար: Արշավ, որն անմիջականորեն կապված է Ձեր մասնագիտական նվաճումների, սկզբունքների եւ արժեքների հետ: Մենք համոզված ենք, որ 2013թ. փետրվարի 18-ին կայանալիք Նախագահի ընտրությունների ընթացքում Հայաստանի հազարավոր քաղաքացիներ կառաջնորդվեն հենց այդ սկզբունքներով: Կրկին շնորհակալություն ենք հայտնում Ձեր քաղաքացիական գիտակցության համար եւ մաղթում նորանոր հաղթանակներ, որոնցով Հայաստանը հպարտանում է»: