Փոխարժեքներ
03 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.51 |
EUR | ⚊ | € 452.41 |
RUB | ⚊ | ₽ 4.8926 |
GBP | ⚊ | £ 526.78 |
GEL | ⚊ | ₾ 141.37 |
«Կարևոր է արձանագրել, որ մեր ժողովրդի տարբեր շերտեր միանում են, իրենց հակասություններն ու տարաձայնությունները մի կողմ են դրել և միացել են»,-այս մասին Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման երթի ժամանակ ասաց պագամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նշենք, որ քայլերթը մեկնարկել է Կիրանց գյուղից: Քայլերթն անցել է Սարիգյուղով, Իջևանով, շարժման մասնակիցները գիշերել են Հաղարծինի վանքի մոտ:
Քայլերթին է միացել են նաև «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության առաջնորդ Սուրեն Պետրոսյանը, ԱԺ պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը, Արթուր Սարգսյանը, Ասպրամ Կրպեյանը, Քրիստինե Վարդանյանը, «Հայաքվե» նախաձեռնության անդամներ, 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներ, ուսանողներ և այլք:
Բագրատ Սրբազանը ավելի վաղ հայտարարել էր, որ շարժումը մայիսի 9-ի կեսօրին կհասնի Երեւան եւ կոնկրետ պահանջներ կներկայացնի իշխանությանը:
Շարժման մասնակիցների պահանջն է դադարեցնել իշխանությունների որդեգրած զիջողական քաղաքականությունը եւ միակողմանի զիջումները: