|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրում է.
«Վերջին տարիներին մեր բանակը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ՝ ոչ միայն արտաքին, այլև ներքին։
Հայաստանի գործող հակազգային իշխանության ոչ ճիշտ կադրային քաղաքականությունը, ռազմավարության փոփոխությունները, անորոշ բարեփոխումները, մարտական ուղի անցած զինվորականների վարկաբեկումը և ռազմավարական դաշնակիցների վերաիմաստավորումն առաջ են բերում մեկ հստակ հարց՝ արդյոք մեր բանակը ուժեղացվում է, թե՞ քաղաքական որոշումների զոհն է դառնում։
Հայկական բանակի կազմաքանդումը պայմանավորված է ոչ միայն սխալներով, այլ հենց գործող իշխանության կանխամտածված անպատասխանատու քաղաքականությամբ։
Բանակը պետք է լինի ազգային միասնականության և ինքնիշխանության հիմնասյուն, այլ ոչ թե էժանագին քաղաքական խաղերի առարկա»։