կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-20 14:08
Տնտեսական

Կկասեցվի Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհին հարող տարածքներում իրականացվող քաղաքաշինական գործունեությունը

Կկասեցվի  Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհին հարող տարածքներում իրականացվող քաղաքաշինական գործունեությունը

Կառավարության վաղվա նիստի օրակարգում կապի և տրանսպորտի նախարարությունը ներառել է որոշում Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և արդիականացման ծրագրի շինարարության մասին: Ըստ այդմ, կառավարությունը որոշում է.

1. Լոռու և Տավուշի մարզպետներին և առաջարկել համապատասխան համայնքի ղեկավարներին՝

1)  ձեռնպահ մնալ Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման            կմ 0+000 - կմ 90+191 միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի պաշտպանական գոտիներում համայնքային կամ պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարման, վարձակալության, անհատույց օգտագործման կամ հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման գործողություններից:

2) սույն որոշման 1-ին կետում նշված գոտիներում ինքնակամ կառուցված շինությունների օրինականացումը համաձայնեցնել ՀՀ տրանսպորտի և կապի ու ՀՀ քաղաքաշինության նախարարությունների հետ:

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝ հիմք ընդունելովՀՀ օրենքի,  ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2404-Ն և 2008 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 1025-Ն որոշումների պահանջները՝ սույն որոշման 1-ին կետում նշված ճանապարհի պաշտպանական գոտիների տարածքում  քաղաքաշինական գործունեության իրականացման համար ՀՀ օրենսդրությամ վերապահված իրավասությունների շրջանակում համաձայնություններ տրամադրելիս հաշվի առնել Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և արդիականացման ծրագրի իրականացման գործընթացը:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2404-Ն որոշման պահանջները՝ սույն որոշման 1-ին կետում նշված ճանապարհին հարող տարածքներում քաղաքաշինական գործունեության իրականացման և (կամ) ինքնակամ կառույցների օրինականացման համար ՀՀ օրենսդրությամ վերապահված իրավասությունների շրջանակում համաձայնություններ տրամադրելիս հաշվի առնել Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և արդիականացման ծրագրի իրականացման գործընթացը:

4. Սահմանել, որ սույն որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի պահանջները չեն տարածվում` Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի իրականացման նպատակով՝ Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի պաշտպանական գոտիներում և օտարման շերտերում իրականացվող շինարարական աշխատանքների, ինչպես նաև այդ աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ հողամասերի օտարման, օգտագործման տրամադրման, դրանց նպատակային կամ գործառնական նշանակության փոփոխության ողջ գործընթացի վրա:

5. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված ճանապարհի շինարարության նախագծային աշխատանքների ավարտից հետո, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել առաջարկություններ:

Եվրոպական ներդրումային և Ասիական զարգացման բանկերից ներգրավելիք բանկային միջոցներով 2016 թվականին նախատեսվում է սկսել Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի  իրականացման աշխատանքները:

Ծրագրով նախատեսվում է Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 0+000- կմ90+191 հատվածի (ՀՀ Լոռու մարզ`  կմ 0+000- կմ 76+900 և ՀՀ Տավուշի մարզ` կմ 76+900 – կմ 90+191 ) երթևեկելի մասի լայնացման, ինչպես նաև որոշակի հատվածներում ճանապարհի ծրագծի փոփոխման աշխատանքներ:

Սույն որոշման ընդունման նպատակն է կասեցնել Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհին հարող տարածքներում իրականացվող քաղաքաշինական գործունեությունը և հողհատկացման գործընթացը: