Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երբ մեր հայրենիքի կարևորագույն հատվածը՝ մեր աշխարհագրական ողնաշարը, օր օրի մեր աչքի առջև մասնատվում է, զուգահեռ ՀՀ իշխանությունները ԲԴԽ-ի դատավորների մեծամասնության շնորհիվ ապօրինի կալանավորման տակ են պահում հայրենիքի պաշտպաններին՝ Առուշ Առուշանյանին, Արթուր Սարգսյանին, Մխիթար Զաքարյանին և բոլոր նրանց, ովքեր ապօրինի հիմքերով գտնվում են կալանքի տակ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախագահ Տարոն Ղազարյանը ԲԴԽ շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ։
«Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքականություն, որը 100 տարի և ավելի իրականացնում էին երիտթուրքերը՝ ձերբակալելով հայ մտավորականությանը։ Այս քաղաքականությունը շարունակում են այսօր ՀՀ-ում Նիկոլ Փաշինյանի դավաճանական իշխանությունները դատական համակարգում իրենց ունեցած կամակատարների միջոցով՝ Ջհանգիրյան Գագիկի միջոցով, ով վաղուց արդեն պիտանիության ժակետը կորցրել է, ով Սահմանադրության խախտումով եկավ և դարձավ ԲԴԽ նախագահ»,-ասաց Տարոն Ղազարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․