|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Դավիթ Ափոյանին բերման ենթարկելու օպերացիան կազմակերպվել էր ԵՊՀ պրոռեկտոր Արթուր Իսրայելյանի միջոցով, որը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ընկերն է, նրա աչքն ու ականջը` ԵՊՀ-ում:
Իսրայելյանը մի քանի անգամ զանգել է Ափոյանին, կանչել` ինչ-որ կրակոցների տեսանյութեր «նայելու», «հարցնելու»` ում է ճանաչում կրակողներից, որից հետո ԵՊՀ պահակային ծառայության պետ Լյովա Առուստամյանը ցուցմունք է տվել, որ Դավիթ Ափոյանը ճանաչում է այդ տղաներին, ոստիկանները խիստ ցուցադրաբար եկել-բերման են ենթարկել Ափոյանին:
Այդ ծառայությունների դիմաց Առուստամյանին առաջիկայում պաշտոնի բարձրացում է սպասում, տոներից հետո նրան կնշանակեն ուսանողական հանրակացարանի տնօրեն, որպես ցուցանք, թե ինչ է կատարվում հավատարիմների և ինչ` «անհավատների» հետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում