|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
«Թուրան» գործակալությունը գրում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիթորինգի կոմիտեի համազեկուցողներ Շտեֆան Շեննախը (Ավստրիա) և Ռոջեր Գեյլը (Մեծ Բրիտանիա) իրենց լուրջ մտահոգություններն են հայտնել Ադրբեջանում վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:
Ադրբեջանական ընդդիմությունը փետրվարի 9-ին երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից ժամանակ գրանցված կոպտագույն խախտումների դեմ ցույցեր էր կազմակերպել տարբեր քաղաքներում, որոնք ոստիկանության կողմից ցրվում էին դաժան ձևով. հայտնում է Yerkir.am-ը:
«Մենք լրջորեն անհանգստացած ենք խաղաղ ցուցարարների դեմ ոստիկանության կողմից բռնության գործադրման կապակցությամբ», - նշված է հայտարարության մեջ: ««Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության տարածած հայտարարության մեջ նույնպես մտահոգություն էին տեղ գտել լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունների վերաբերյալ: Այս բոլոր դեպքերը պետք է հետաքնվեն, մեղավորները պատասխանատվության ենթարկվեն», - նշում են համազեկուցողները:
Նրանք գլխավորապես ուշադրություն են հրավիրել 100-ից ավել ցուցարարների ձերբակալության և դրանից առաջ ընդդիմադիր գործիչներ Իլգար Մամեդովի (ՌԵԱԼ կուսակցություն), Արիֆ Հաջիլըի (Մուսավաթ), Ռուսլան Իզզաթլեի (D18 շարժում) և Մեհման Հուսեյնովի (IRFS) ձերբակալությունների վերաբերյալ:
«Անընդունելի է բազմակարծության նման ճնշումը և դրան պետք է վերջ տրվի», - եզրափակել են համազեկուցողները: