կարևոր
4525 դիտում, 6 ամիս առաջ - 2024-04-29 17:02
Քաղաքական

Այն, ինչ կատարվում է այսօր Տավուշի մարզում, ծանր հանցագործություն է․ Արծվիկ Մինասյանը՝ գլխավոր դատախազին

«Տիկին գլխավոր դատախազը շարունակում է դիտարկել որպես քաղաքական իշխանության գլխավոր դատախազ, այլ ոչ թե Հայաստանի և հայ ժողովրդի շահերի ապահովմանն ուղղված լիազորություններով օժտված անկախ մարմնի ղեկավար»,-ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի նիստին իր ելույթի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը:

«Դատախազի երդման մեջ պետք է բացառություն արվեր և գրվեր՝ բացառությամբ, եթե Նիկոլ Փաշինյանն այլ բան չի ասում։ Ինչո՞ւ եմ այս պնդումը կատարում, որովհետև ակնհայտ է, որ երբ ընդդիմության կամ պարզ քաղաքացիների կողմից որոշակի գործողություններ են կատարվում՝ քաղաքացիական ընդվզման տեսքով, կամ իրենց իրավունքներն իրացնելու առումով, միանգամից ամբողջ իրավապահ համակարգը ռեպրեսիվ ապարատով հարձակվում է և շատ արագ մեկուսացնում են այդ մարդկանց։

Երբ համանման արարք, իսկ առանձին դեպքերում ավելի ծանր արարքներ են կատարում իշխանության ներկայացուցիչները, դատախազությունը ոչ միայն լռում է, ոչ միայն քայլ չի ձեռնարկում, ավելին՝ փորձում է արդարացնել այդ մարդկանց արածները»,- հայտարարեց Արծվիկ Մինասյանը։

Անդրադառնալով սահմանադրական կարգի խախտումներին Ածվիկ Մինասյնաը  նշեց․ «Սահմանդրական կարգի առանցքային դրույթը ՀՀ տարածքների որևէ կերպ փոխանցումը որևէ երկրի բացառապես հանրաքվեի միջոցով իրակացնելու պարտականությունն է․ այս գործառույթի հանցավոր ոտնձգությունից պաշտպանելու լիազորությունը այսօր գլխավոր դատախազությունը չի իրականացնում, հակառակը՝ հղում է տալիս, ասում է՝ դե ուղարկել ենք, տեսնենք՝ ինչ կլինի, մինչդեռ Սահմանադրությամբ դատախազության լիազորությունն է քրեական հետապնդման հարուցումը»,-ասաց Արծվիկ Մինասյանը:

Նա նշեց, որ առանց պատշաճ իրավական հիմքերի ականազերծում իրականացնելն անվտանգության դեմ ուղղված հանցագործություն է. «Սա է որ գլխավոր դատաախզությունը պարտավոր է պաշտպանել, ապահովել և թույլ չտալ, որ նման գործողություն իրականացվի առանց պատշաճ հիմքերի։ Այն, ինչ կատարվում է այսօր Տավուշի մարզում, առանձնապես ծանր հանցագործություն է, որի պատասխանատվությունը դրված է օրվա իշխանության և նրանց աջակցող, նրանց ապօրինությունները սպասարկող իրավապահ համակարգի վրա»,- ընդգծեց նա: