Միասին կարող ենք
կարևոր
2212 դիտում, 9 ամիս առաջ - 2025-07-07 15:48
Հասարակություն

Ենթադրություններ եք անում, բայց դեռ ապացույցներ չունեք, մարդիկ ո՞նց սպասեն արդար դատաքննության․ Արծվիկ Մինասյանը՝ դատախազին

Ենթադրություններ եք անում, բայց դեռ ապացույցներ չունեք, մարդիկ ո՞նց սպասեն արդար դատաքննության․ Արծվիկ Մինասյանը՝ դատախազին

ԱԺ-ն քննարկում է պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը:

«Դուք վկայակոչում եք գաղտնալսումներ և ասում եք՝ անհերքելի ապացույցներ են։ Բայց արդյո՞ք իրականացվել է նույնականացում։ Եթե մենք ասում ենք, որ այս արտահայտությունը Արթուր Սարգսյանը կամ Սրբազանն է ասել, այդ տեխնիկապես նույնականացվա՞ծ է։ Իսկ եթե պարզվի, որ իրականությանը չի համապատասխանում»,- այս մասին ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ դատախազին։

Նա անդրադարձավ նաև ցուցմունքներում հաճախ հիշատակվող «ավտոբուս վառելու», «ջարդարարության», «հոսանքազրկման» և այլ դրվագներին, ընդգծելով՝ արդյոք իրական կյանքում այդ խոսակցությունները գործնական շարունակություն ունեցե՞լ են, և հնարավո՞ր էր արդյոք դրանց իրականացումը՝ նույնիսկ հավանականության սահմաններում։

Մինասյանն ընդգծեց, որ դատախազության հաղորդած միակողմանի ու չապացուցված նկարագրումները հանրության մոտ կարող են ձևավորել մոլորեցնող պատկեր, մինչդեռ արդար դատաքննության սկզբունքը պահանջում է, որ մինչև վերջնական դատական վճիռ չլինի, որևէ պնդում չդիտարկվի որպես փաստ։

Մանրամասն՝ տեսանյութում։