կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-29 17:45
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դուք չեք կատարում Սահմանադրությամբ ձեզ վրա դրված պարտավորությունները․ Մինասյանը՝ գլխավոր դատախազին

Գլխավոր դատախազություն և դատախազնե՛ր, դուք չեք կատարում Սահմանադրությամբ և օրենքով ձեզ վրա դրված պարտավորությունները՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը ՀՀ գլխավոր դատախազության առջև բողոքի ակցիայի ժամանակ։

Նա հիշեցրեց, որ Սյունիքում Փաշինյանին հայհոյելուց հետո արժանապատիվ սյունեցիներին բերման ենթարկեցին, իսկ հետո, երբ բազմաթիվ քաղաքացիներ հավաքվել էին Գլխավոր դատախազության դիմաց՝ պահանջելով ազատ արձակել ապօրինի ձերբակալվածներին և քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի և նրա ապօրինի ցուցման ներքո սյունեցիներին  կտտանքների ենթարկած անձանց ու այդ արարքները արդարացնող ԱԺ պատգամավորներին, այս երկու պահանջը չկատարեցին և ապօրինի ձերբակալեցին 14 ցուցարարի։

«Դուք, որ պարտավոր եք հետևել իրավապահ մարմինների գործունեությանը, պարտավոր եք ապահովել օրենքի և իրավունքի գերակայությունը, ինքներդ նախաձեռնեք, դուք կատարում եք այլ քայլ՝ անտարբերության եք մատնում, մղում եք քաղաքացիներին, որպեսզի իրենց անհնազադությունը ներկայացնեն։ Ավելին, դուք որոշեցիք, որ ուղիղ ցուցումների ներքո պետք է սկսեք նոր ձերբակալություններ։ Արդյունքում, ներկայացված կեղծ մեղադրանքով, այսօր կալանավորված է Հայկ Հեքիմյանը։ Եվ սրա մեղավորը դո՛ւք եք՝ Գլխավոր դատախազություն և դատախազներ, որովհետև դուք չեք կատարում Սահմանադրությամբ և օրենքով ձեզ վրա դրված պարտավորությունները»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

Նա ընդգծեց, որ Գլխավոր դատախազությունը անտեսում է ՀՀ քաղաքացու պահանջը՝ օր առաջ գլխավոր հանցագործին և նրա խամաճիկ բանդային ենթարկել պատասխանատվության։

«Քանի դեռ դուք սա չեք արել, ամոթը հնչելու է ձեր դեմքին, քանի որ դուք՝ ինքներդ, երդմնազանց եք»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․